Գիտե՞ք որ... »» Տատեն

19-րդ դարում ֆրանսիական Լամոտ Դեվոն փոքր քաղաքում պարոն Տատենը բացում է ոչ մեծ մի հյուրանոց և աշխատանքը հոգում իր երկու դստեր՝ Ստեֆանիի և Կարոլինայի հետ միասին: Հոր մահից հետո խոհանոցի գործերը վարում էր ավագ քույրը՝ Ստեֆանին, իսկ հյուրանոցինը՝ կրտսեր քույրը: քանի որ Ստեֆանին ի ծնե արագաշարժ չէր, ապա ամենա -սովորական  խնձորի կարկանդակ թխելիս մոռանում է, որ խնձորը կրակի վրա է և, տեսնե- լով, որ շաքարը արդեն այրվում է,նետելու փոխարեն  ծածկում է այն խմորով : Հետո թխված կարկանդակը շրջում է և մատուցում հյուրերին: Ի զարմանս Ստեֆանիի նրանք հիանում են  կարամելով խնձորի կարկանդակով:

     Այդպես 1898 թվականին հայտնվում է Տարտ Տատեն «երեսնիվայր» կարկանդակը: Իսկ մի քանի տարի անց  ճաշարանատեր Լուի Վոտաբլի թեթև ձեռքի շնորհիվ, որ փորձել էր այդ դեսերտը, Տարտ Տատենը մտնում է հայտնի փարիզյան «Մաքսիմ» ռեստորանի ճաշացանկի մեջ և տարածվում աշխարհով մեկ:

Տարածել