Գիտե՞ք որ... »» Շոկոլադե Կասկադ

Այդպիսի եզակի շինություն չկա այժմ հետսովետական ոչ մի երկրում: Առաջին հայացքից
դժվար է պարզել նրա ժանրային տեսակը:
Դա ոչ հուշարձան է, և ոչ էլ շենք: Պարզապես պետք է ասել <<Կասկադ>>: Դա քաղաքը
յուրորեն զարդարելու յուրատեսակ ճարտարապետական կառույց է:
Այն հիշեցնում է հսկայաշեն բազմահարկ բաբելոնյան աշտարակ: Մեծ <<Կասկադը>>
խոշորագույն աստիճաններին համակարգ է, որը գեղեցկորեն միացնում է ցածրավայրում
ընկած քաղաքի կենտրոնը և վերը լեռան վրա տարածված բնակելի զանգվածը: Այս բոլորը
միասին նման է հսկայական չափերի հռաշալի մոդեռնիստական քանդակի: Աստիճանների
շատրվաններով զարդարված մեծածավալ որմնախորշերը մագլցում են վեր լեռան լանջով,
որը պսակվում է Հայաստանի վերածնունդը խորհրդանշող կոթողով:
<<Կասկադի>> շինարարությունը սկսվել է 70-ական թվականներին, բայց մնացել է
անավարտ: Ըստ նախագծի` աստիճանների վերնածայրը պետք է հանգեր <<Հաղթանակ>>
զբոսայգու դիտահրապարակին: Բայց դրա համար պակասում է ընդամենը 20 մետր:
Մեծագույն շինարարության ավարտին ավարտին խանգարեցին ղարաբաղյան
պատերազմը, հանրապետության շրջափակումը և այլն:
<<Կասկադը>> գտնվում է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի անվան փողոցի
սկզբնամասում: Նրա գետնախարսխում կանգնած է քարակերտ Թամանյանը, հակված իր
հեղինակած <<Քաղաքի գլխավոր նախագծի>> վրա: Իսկ արձանից ոչ հեռու դրված է հայտնի
հարավ-ամերիկյան նկարիչ և քանդակագործ Ֆերնանդո Բոտերոյի <<Սև կատու>> զվարճալի
քանդակը:

Տարածել