Մեր մասին

 

 


Սիրելի շոկոլադի անմոռանալի համը մենք հիշում ենք դեռ մանկուց: Այսօր, ըստ ամենայնի, հնարավոր չէ գտնել այս գայթակղիչ քաղցրեղենի նկատմամբ անտարբեր և որևէ մեկի: Իսկ որտեղ, եթե ոչ մեր մոտCHOCOLATERIA սրճարանում, հնարավոր է վայելել իրապես  հիասքանչ այս աղանդերը: Առավոտյան  տաք բելգիական շոկոլադի մեկ գավաթը ճիշտ ռիթմ կհաղորդի ձեզ` ամբողջ օրվա համար: 

“CHOCOLATERIA”-ի տարբերիչ առանձնահատկություններից է ինտերիերի հարմարավետ և շքեղ դիզայնը, ջերմ և անկրկրնելի մթնոլորտը: Հյուրերի տեսադաշտում գտնվող սրճարանի մի գողտրիկ վայրում կարող եք անմիջապես ընտրել ձեր սիրելի աղանդերը կամ շոկոլադը, որը կարող եք վայելել սրճարանում կամ տանել ձեր հետ: Սրճարանն ունի առանձինսրահներ`ծխողների և չծխողների համարՏաք եղանակին բացվում են հարմարավետ բացօթյա սրճարանները: 

“CHOCOLATERIA”-ի տեսականին բազմազան  է և ունակ է  բավարարել ցանկացածնույնիսկ ամենանրբաճաշակ քիմքըԹարմ հատիկներից պատրաստված հիասքանչ սուրճիթեյի էլիտար տեսակներիհյութերի և կոկտեյլների հետ մեկտեղմենք հայտնի ենք էքսկլյուզիվ տաք աղցաններով և նրբաճաշակ աղանդերովԲոլոր ուտեստները պատրաստվում են մեր հրուշակագործների կողմից մշակված տեխնոլոգիաներովիսկական բելգիական շոկոլադից և բացառապես  բնական բաղադրիչներով: 

Հարմարավետ սեղանների շուրջ կարող եք ըմբոշխնել ոչ միայն  ձեր նախաճաշըճաշն ու ընթրիքըայլ նաև զմայլվել ինտերիերի յուրահատուկ դետալներով`շոկոլադե շատրվանով և շոկոլադե Կասկադով,  անսովոր լուսամփոփներովնկարներովացտեկների քարե արձաններով և այլն 

“CHOCOLATERIA”-ն գտնվում է Կասկադի հարևանությամբ և իր մեջ միաժամանակ համակցում է հիասքանչ խոհանոց, հարմարավետություն, հանգստանալու և լիցքաթափվելու հնարավություն, ընդ որում սրճարանի մատչելի գները հաճելիորեն կզարմացնեն բոլոր հյուրերին: Ընդամենը մեկ անգամ այս վայրը բացահայտելուց հետո, անպայման կցանկանաք ևս մեկ անգամ վերադառնալ այստեղ: 

Մանկական և ընտանեկան տոներն ու հանդիսությունները, ինչպես նաև ընկերների շուրջ անցկացրած երեկոները դեռ երկար կմնան ձեր հիշողության մեջ, եթե դրանք անցկացնեք     “CHOCOLATERIA”-ում: